Երգիչ Կարեն Հակոբյանի բուժման համար 12 հազար դոլար է անհրաժեշտ, ընկերներն ահազանգում են
Երգիչ Կարեն Հակոբյանի առողջական խնդիրները շարունակում են նրան անհանգստացնել։ Նրան մի քանի անձ գումարով օգնել է, սակայն այն չի բավականացնում լիարժեք բուժում ստանալու համար, գրել է «Հրապարակ»-ը։
Կարեն Հակոբյանի ընկերները ահազանգում են գումարի անհրաժեշտության մասին.«Հարգելի երգիչներ և երգչուհիներ, ձեր բոլորի ընկերն ա, ձեր երգիչ ախպերն ա, իր ամբողջ բուժման ծախսը ընդամենը 11-12 հազար դոլար է կազմելու, հավաքվեք, տարեք տվեք բժիշկներին, թող բուժվի, հետո որ մի բան լինի, սրտներիդ դարդ ա լինելու»։

.png)
.png)