Տաջիկստանում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այս մասին, infoport-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին (Մոսկվայի ժամանակով 3.37-ին): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։
Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմա-Աթայում։ Իր հերթին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ են հայտարարել։
Բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։