Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին

Մոսկվան պնդում է, որ Անքորիջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, և պատրաստ է վերադառնալ դրան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ 
Հիշեցնենք՝ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը տեղի է ունեցել Անքորիջում՝ 2025 թվականի ամռանը։
Մոսկվան պնդում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող էր ավարտվել դեռ ամիսներ առաջ, եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան հետ կանգնած չլինեին Ալյասկայում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից։

«...Մենք կարծում ենք, որ Անքորիջում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և մենք պատրաստ ենք վերադառնալ դրան։ Մինչդեռ Եվրոպան իրեն դուրս մղված է զգում»,- ընդգծել է Լավրովը։