ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին

Մոսկվայում Կրեստյանսկայա զաստավայի հուշարձանի մոտ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) անցկացրած միջոցառման առնվազն 65 մասնակից է ձերբակալվել, ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Կուսակցության տվյալներով, ձերբակալությունները սկսվել են ակցիայի ավարտական փուլում, որը նվիրված էր 1993 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած զինված դիմակայության ընթացքում զոհվածների հիշատակին։