Քանի ընտրող է մասնակցել Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը՝ ժամը 14։00-ի դրությամբ

Ժամը 14։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22․71%-ը կամ 15868 ընտրող։

Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

0066.jpg (11 KB)

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ: 

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք: 

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 

«Ժառանգություն» կուսակցություն 

«ՔՊ» կուսակցություն 

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69 հազար 866 է։ Ընտրատեղամասերի թիվը՝ 47, որից 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղում։