Պակիստանում երկու գնացք է բախվել. զոհվել է 40 մարդ
Առնվազն 40 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Պակիստանում երկու գնացքի բախման արդյունքում։
Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ երկու գնացքի 1200 ուղեւորներից շատերը քնած էին:
Միլաթ Էքսպրեսը Կարաչիից շարժվում էր դեպի Սարգոդհա, երբ դուրս էր եկել ռելսերից եւ բախվել էր Ռավալպինդից շարժվող էքսպրեսին:

.png)
.png)