«Նույն հատվածը մինչև Տիգրան Ավինյանի «բարեփոխումը» և դրանից 3 տարի անց». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Սայաթ Նովայի նույն հատվածը մինչև Տիգրան Ավինյանի «բարեփոխումը» և դրանից 3 տարի անց։ 
Դուք ձեր արածից գո՞հ եք՝ կիզիչ արև, աղմուկ, փոշի, 0 թռչուն և կիսամեռ այրված 155.000 դրամանոց գնդիկներ։
Կառույցի տնօրենը լավ կանի, այս փողոցից ռիլս անի ու պատմի, ինչպես հարկատուների միլիոնները այսքան «արդյունավետ» կառավարվեցին և «պրոֆեսիոնալիզմը» օրենքի ուժով չգնահատվեց։ Մեծ տաղա՞նդ է, թե՞ արտոնյալների տիրույթ։ 
Օրենքի առջև բոլորը հավասար են…
Հարց. ո՞ր բոլորը»