Նորայր Հակոբյանը՝ Մասիսի համայնքապետ
Մասիս համայնքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Հակոբյանը։ Նա ներկայացնում է ընդդիմադիր «Դավիթ Համբարձումյան դաշինք»-ը և մինչ այս զբաղեցնում էր համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
Դատարանը նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար։

.png)
.png)