ՆԳՆ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածով մի խումբ անձանց են ձերբակալել
ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են։
Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

.png)
.png)