Կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև
Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեռնոգորիայի կառավարության միջև հուլիսի 31–ին ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը վավերացրել են Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։
Համաձայնագիրը նախատեսում է փոխանակման ծրագրեր ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, ինչպես նաև համատեղ հետազոտությունների իրականացում։
Հատուկ շեշտադրում է արվելու նորարարական էկոհամակարգերի զարգացմանը և երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը։
Այս փաստաթղթի ստորագրումը դիտարկվում է որպես կարևոր քայլ Հայաստանի և Չեռնոգորիայի միջև երկկողմ հարաբերությունների խորացման ճանապարհին:

.png)
.png)