Գլխավոր
Մեր Մասին
Քաղաքականություն
Հասարակական
Մշակութային
Ժամանց
Սպորտ
Հետադարձ Կապ
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
  • Հասարակական
  • Մշակութային
  • Ժամանց
  • Սպորտ
  • Հետադարձ Կապ
Կապանցին մեքենան արագ վարելու համար դիտողություն է արել համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա  բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև 29-ամյա տղամարդը  ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն: 

Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են  նռնակի դետալներ, արնանման հետքեր և  հագուստ:

Կատարվում է նախաքննություն:


Հետևեք Մեզ

Kommersant.am-ի նորությունները ստանալու համար կարող եք բաժանորդագրվել

All Right Reserved | © 2021-2025 Kommersant.am