Իրանում հայտարարել են Ադրբեջանի հետ առևտրի աճի մասին՝ չնայած տարածաշրջանային պատերազմին

Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին վեց ամսում աճել է՝ չնայած տարածաշրջանային պատերազմի հետևանքներին ու մարտահրավերներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիգը, հաղորդում է Mehr.

Նրա խոսքով՝ Թեհրանն ակնկալում է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և առևտրային խոչընդոտների վերացման հաշվին պահպանել այս դինամիկան։ Մասնավորապես, Իրանն առաջ է տանում Ջուլֆա-Քելալա ավտոճանապարհի ընդլայնման նախագիծը, որն, ըստ կանխատեսումների, թույլ կտա մեծացնել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության թողունակությունը։

«Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները բարեկամական են, եղբայրական և ռազմավարական», — երկու երկրների տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է Սադիղը։