Հռոմի պապի՝ Բեյրութի պատարագին 150 հազար մարդ է մասնակցել

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ Լևոն 14-րդի կողմից այսօր Բեյրութում մատուցած պատարագին 150 հազար մարդ է մասնակցել։

Պատարագի ավարտին Լևոն 14-րդը մեկնել է Բեյրութի օդանավական, որտեղից Լիբանանի բնակչությանն ուղղված վերջին կոչով է հանդես եկել։

«Ես արտահայտում եմ խաղաղության հաստատման իմ ցանկությունը, նաև մի կոչ եմ հնչեցնում՝ վերջ տվեք բոլոր հարձակումներին և թշնամական գրոհներին»,- հայտարարել է Հռոմի պապը՝ ընդգծելով,- «Մենք պետք է ընդունենք՝ զինված պայքարից որևէ օգուտ չկա։ Զենքը մահաբեր է, իսկ բանակցություները՝ կառուցողական», - նշել է Լևոն 14-րդը։