ՀԴԲ-ն Հյուսիսային Կորեայի հետ կապված TraderTraitor հաքերային խմբավորմանը մեղադրել է Binance կրիպտոարժութային բորսան կոտրելու մեջ, որի հետևանքով հափշտակվել են 6,3 մլրդ դոլարի ակտիվներ, հաղորդում է Reuters-ը։
Binance-ից հայտնել են, որ արդեն վերականգնել են կորցրած միջոցների 90%-ը և մտադիր են ամբողջությամբ փոխհատուցել վնասը։
ՀԴԲ-ի տվյալներով, խմբավորման անդամները հափշտակված ակտիվները փոխարկել են Ethereum կրիպտոարժույթի։ Գերատեսչությունն ակնկալում է, որ միջոցների հետագա լվացումը կիրականացվի հարակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Binance-ի համանախագահ Ռիչարդ Թենգը տեղի ունեցածն անվանել է բարդ կիբեռհարձակում։ Ըստ նրա, չարագործներն օգտագործել են կոտրված նոութբուք և իրենց գործունեության հետքերը ոչնչացնելու համար նախատեսված վնասաբեր ծրագրային ապահովում, ինչը բարդացնում է հետաքննությունը։
Binance-ը հայտնել է, որ գողացված թոքենները փոխարինելու համար թոքեններ է գնել՝ օգտագործելով սեփական միջոցները, օգտատերերի պաշտպանության՝ 1 մլրդ դոլար ծավալով SAFU հիմնադրամի միջոցների մի մասը, ֆյուչերսային շուկայի ապահովագրական հիմնադրամի միջոցները և կորպորատիվ պահուստները։ Կորուստները ծածկելու համար պահուստավորված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 6,34 մլրդ դոլար։
Հափշտակված ակտիվների մնացած 10%-ը բաժին է ընկնում պակաս իրացվելի թոքեններին, որոնց ձեռքբերման համար կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել։
«Մեր օգտատերերն այս միջադեպի հետևանքով ֆինանսական վնասներ չեն կրի», — հայտարարել է Թենգը X սոցիալական ցանցում։
Կիբեռհարձակումից հետո բորսան ժամանակավորապես կասեցրել է միջոցների դուրսբերումը, սակայն շաբաթ օրը հայտնել է, որ ակնկալում է այն վերսկսել կիրակի օրը։
Բացի այդ, Binance-ը թարմացրել է պահուստների վերաբերյալ տվյալները՝ շաբաթ օրվա Գրինվիչի ժամանակով ժամը 00:00-ի դրությամբ։ Ընկերության հայտարարության համաձայն, ամբողջական ստուգման արդյունքների հրապարակումից հետո օգտատերերը կկարողանան համոզվել, որ պահուստներն ապահովում են թվարկված տասը կրիպտոարժույթներով և թոքեններով ակտիվները՝ առնվազն մեկին մեկ հարաբերակցությամբ

.png)
.png)