ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կփոխվի․ նա ազատ կարձակվի 25 մլն դրամ գրավի դիմաց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Անդրանիկ Մանուկյանը։
«Միջնորդություն ենք ներկայացրել դատարան, դատարանը բավարարել է և կփոխվի փոխել խափանման միջոց կալանքը: Երբ կարողանան գրավը մուծել, ազատ կարձակվի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանքի տակ է գտնվում 2021 թվականից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի գործով։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար՝ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։

.png)
.png)