Ձերբակալել են զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին

44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, այսօր ձերբակալել են:

Լուրն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նրա կինը՝ Աստղ Գալեյանը:

Հարցին, թե ինչի՞ համար են ձերբակալել, տիկին Գալեյանը նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ. «Ճիշտն ասած՝ այս պահին ձեզ ոչ մի տեղեկություն չեմ կարող տրամադրել, քանի որ ես ինքս էլ ոչինչ չգիտեմ»:

Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ այս պահին ոչ մի ինֆորմացիա չի կարող տրամադրել. «Զանգեք քիչ ավելի ուշ»: