Բումերանգի օրենքը ոչ ոք չի փոխել. Արզաքանցյանը` իր ու կնոջ վեճի մասին
Հայտնի գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի կողմից ոստիկանություն ներկայացված հաղորդմանը:
Իր հայտարարության մեջ Արզաքանցյանը նշել է, որ շատ է ցավում կատարվածի համար և պնդել, որ կինը նման քայլի է դիմել «վատ հոսանքի» ու արտաքին ազդեցությունների պատճառով: Նա հավելել է, որ ընտանիքում եղել են սովորական վեճեր, սակայն հերքել է ֆիզիկական բռնության մասին լուրերը՝ նշելով, որ հարցերը կպարզվեն իրավական ճանապարհով:

.png)
.png)