Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունների արդյունքներին Իրանի արձագանքը կարող է նախագահ Դոնալդ Թրամփին դրդել վերսկսելու մարտական գործողությունները, պնդում է Axios պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միջնորդական գործընթացում ներգրավված դիվանագետները, Թրամփի խորհրդականներն ու Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետները կարծում են, որ Իրանի չարախնդությունը կարող է մեծացնել հավանականությունը, որ ԱՄՆ նախագահը կորոշի վերսկսել պատերազմը», - գրում է Axios-ը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, անդրադառնալով ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների կանխատեսվող պարտությանը, հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակ չի բերում, այլ տանում է ձախողման։

.png)
.png)