Աշնանը Հայաստանը կունենա նոր պատվաստանյութեր' Johnson եւ Novovax
Աշնանը Հայաստանը կունենա 50000 դեղաչափ Johnson ընկերության պատվաստանյութ եւ 300000 դեղաչափ Novovax ընկերության պատվաստանյութ։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Առաջինն օգտագործվում է մեկ դեղաչափով, երկրորդը' երկու։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով վերջին շրջանում համաճարակային իրավիճակը Հայաստանում բավականին կառավարելի է։ Սակայն պետք է կիրառել բոլոր միջոցները, որպեսզի իրավիճակի կայունությունը պահպանվի։

.png)
.png)