Առողջության ապահովագրությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում․ ՀՀ ԱՆ

2026 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ անհրաժեշտ է գրանցված լինել «Արմեդ» հավելվածում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

Նախարարությունը հատուկ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես գրանցվել «Արմեդում» կամ վերականգնել գաղտնաբառը։