«Իրականում արցախահայերի հարցերը, խնդիրները ես ավելի շատ կապում եմ Իլհամ Ալիևի հետ։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև ինձ համար քաղաքական դաշտում Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործոն այլևս չկա՝ Արցախի մասով»,- «Արցախը երեք տարի անց․ փաստեր, քաղաքական պատասխանատվություն և ապագայի օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։ «Մենք տեսել ենք այդ տրանսֆորմացիան 2018թ-ից մինչև 2020 թվական, 20-ից հետո՝ 23 և 26, այսինքն՝ 20-ից հետո ավելի է խորացել և ընդգծվել այդ ատելությունն Արցախի նկատմամբ։ Մեր ներքին խաղաղությունը՝ համակեցության և փոխըմբռնման առումով, կարևոր է հետագա քաղաքականության մշակման հարցում։ Ցավոք, այսօր ունենք այնպիսի ատելության դոզա և անյպիսի ընդգծված մոտեցում տարբեր քաղաքական խմբերի և Արցախի նկատմամբ, որը, թերևս, լուրջ մարտահրավեր է և պրոբլեմների տեղ է տալիս»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։ |

.png)
.png)