ԱՊՀ գագաթնաժողովում ընդունվել է 15 փաստաթուղթ

Այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում, ստորագրվել է շուրջ 15 փաստաթուղթ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ստորագրված փաստաթղթերի ցանկում, մասնավորապես, ներառվել են «2027 թվականին Անկախ Պետությունների Համագործակցությունում նախագահության մասին» որոշումը, «Անկախ Պետությունների Համագործակցությունում 2028 թվականը սոցիալական զարգացման և կյանքի որակի տարի հռչակելու մասին» որոշումը, «Անկախ Պետությունների Համագործակցությունում 2029 թվականը ԱՊՀ տրանսպորտային փոխկապակցվածության տարի հռչակելու մասին» որոշումը, «Անկախ Պետությունների Համագործակցության և դրա անդամ պետությունների դրական կերպարը տեղեկատվական տարածքում ձևավորելու միջոցառումների մասին» որոշումը։

Բացի այդ, ինչպես նշվել է Կրեմլի կայքում, ստորագրվել են նաև «ԱՊՀ մասնակից պետություններում մարդահամարների 2030 թվականի փուլ անցկացնելու մասին» որոշումը, 2018 թվականի սեպտեմբերի 28-ի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը, «Պատմական հիշողության պահպանման մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության մասին» որոշումը, ինչպես նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացման հայեցակարգի մասին՝ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ (ոլորտում) կատարվող հանցագործությունների դեմ պայքարում» որոշումը և մի շարք այլ փաստաթղթեր։