Անհեթեթություն է. վարչապետը հերքել է հօգուտ Ուկրաինայի ռուսական ցորենից հրաժարվելու ՌԴ ԱՀԾ-ի հայտարարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տարածած տեղեկությունը, թե Հայաստանը ցանկանում է ԵՄ գումարների հաշվին հրաժարվել ռուսական հացահատիկից Ուկրաինական հացահատիկի օգտին։

«Չի կարող այդպիսի բան լինել, բացարձակ անհեթեթություն է»,- վստահեցրել է վարչապետը:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ավելի վաղ հաղորդագրություն է հրապարակել ու հայտարարել է, որ քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից՝ հօգուտ Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով։