1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է՝ 1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր։ Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. ✔️ Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար։ ✔️ Տարեկան մինչև 14% տոկոսադրույք, որի 12 տոկոսային կետը կվճարի պետությունը։ ✔️ Մարման ժամկետ՝ մինչև 18 ամիս։ ✔️ 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ մայր գումարի և սուբսիդավորվող տոկոսների համար։ Դիմումները պետք է ներկայացվեն ֆինանսական կառույցներին՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 81-40։