Ի՞նչ է ակնկալում ՌԴ-ն Սոչիի եռակողմ հանդիպումից...
13:49   26/11/2021
Ռուսական կողմը հույս ունի, որ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների Սոչիում կայանալիք հանդիպմանը կհաջողվի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այս մասին ՏԱՍՍ–ին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։«Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, որոնք ապրում են այդ երկու երկրներում, Ռուսաստանում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, ակնկալում ենք, որ հնարավորինս շուտ տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատվի», – նշել է նա։«Հա Տեսնել ավելին
Ի՞նչ են արել ռուս խաղաղապահներն Արցախում վերջին ժա...
12:45   25/11/2021
Խաղաղապահ զորախմբի անձնակազմը համալրված է ամենաժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, այդ թվում` ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաներով։Ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում և հետևում հրադադարի պահպանման ռեժիմին Արցախի և ԼՂ սահմանազատման ողջ երկայնքով գտնվող 27 դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։«Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ տարածքում տարբեր խնդիրներ է կատարում, ինչպես օրինակ` հրադադարի պահպանման ռ Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքն...
13:43   24/11/2021
ՀՀ վարչապետը շեշտել է, որ պետական ու ՏԻՄ մարմինները հատկապես ազգային ու պետական շահերի պաշտպանությանը վերաբերող հարցերում պետք է համաձայնեցված գործեն։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ։ Վարչապետի աշխատակազմը հրապարակել է հանդիպման տեսագրությունը։Փաշինյանն արձանագրել է, որ Սյունիքի մարզն այսօր կառավարության ուշադրության կենտրոնում է։«Այստեղ մենք ունեք ամենատարբեր խնդիրներ` սկսած անվտանգայինից, վերջացրած` կոմունիկացիոն խնդիրներով։ Եվ ես Տեսնել ավելին
Նորավան համայնքի 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգն...
13:45   23/11/2021
Նորավան համայնքում իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։Ավարտվել են ՀՀ Սյունիքի մարզի Նորավան համայնքի շուրջ 5.5 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները (հիմնական ճանապարհ և գյուղամիջյան հատված)։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը«Իրականացվել են հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում, մայթերի կառուցում, մուտքերի և իջատեղերի վերականգնում, ինչպես ն Տեսնել ավելին
Պապիկյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հ...
13:41   23/11/2021
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համա Տեսնել ավելին
ԱԱԾ–ն նոր բացահայտումներ է արել 2020 թվականի նոյեմ...
12:32   22/11/2021
Քրեական գործի շրջանակներում պարզվել է ավելի քան 550 անձանց ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերով որպես մեղադրյալ ներգրավված ևս 3 անձի նկատմամբ քրեական գործի նախաքննությունը։Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն` դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ազգային անվտանգության ծառայությունը&nb Տեսնել ավելին
Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրագրողների ու ՀԿ–ների ...
12:16   22/11/2021
ՀՀ վարչապետի հետ վիրտուալ հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ:Վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00–ին ՀՀ վարչապետը 1.5-2 ժամ Facebook-ի ուղիղ եթերում կպատասխանի հանրությանը հուզող հարցերին։Այս մասին Նիկոլ Փաշինյանի հայտնում է Facebook-ի իր էջում։«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին»,– գրում Տեսնել ավելին
Պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ...
08:39   21/11/2021
Զինծառայողը վիրավորումը ստացել է նոյեմբերի 15-ին Ճամբարակում։Նախնական տվյալով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահացել է Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատուրի Ավետյանը (ծնվ. 1992թ.): Տեղեկությունը Sputnik Արմենիայինհայտնեցին ՀՀ ՊՆ-ից:Զինծառայողը վիրավորումը ստացել է նոյեմբերի 15-ին Ճամբարակում։Նա տեղափոխվել է հիվանդանոց, մեկ օր անց` նոյեմբերի 16-ին, արձանագրվել է մահը։ Տեսնել ավելին
Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսել...
08:03   20/11/2021
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ուղիղ կապ կհաստատեն։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։Նա նաև հայտնում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ո Տեսնել ավելին
Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է. Թաթոյանը մա...
15:40   19/11/2021
Արման Թաթոյանը ներկայացրել է, թե ինչ պայմաններում են ապրում Սյունիքի 6 գյուղերի բնակիչները։ Գյուղերից մեկում անգամ հուղարկավորությունն է ուշացել...Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ փաստահավաք տվյալները։Հայտնել էինք, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նո Տեսնել ավելին
Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբե...
15:19   19/11/2021
ՌԴ արտգործնախարարի խոսքով ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գագաթնաժողովն անցկացնելու համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կայացած ասուլիսի ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն:«Դուք ասացիք, որ հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունը կայանում է նրանում, որ հանդիպման համար կոնսենսուս է պետք։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուս ունենալու համար անհրաժեշտ է, Տեսնել ավելին
Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել...
06:20   19/11/2021
Եվրասիական բանկի վերլուծաբանների ակնկալիքների համաձայն` առաջիկա տարիներին ԱՊՀ երկրներից գործարարները գումարներ կներդնեն ոչ միայն նավթագազային և լեռնահանքային հատվածներում, այլև էլեկտրական սարքերի և մեքենաների արտադրության, ինչպես նաև «կանաչ տնտեսության» մեջ։Ռուսաստանից Հայաստան ուղիղ ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը։ Այս մասին են վկայում Եվրասիական զարգացման բանկի մոնիթորինգի արդյունքները։2020 թվականի վերջի դրությամբ` դրանց ծավալները կազմել են 3 մլրդ 47 մլն դոլար։ Հայաստանը ռու Տեսնել ավելին
Նոյեմբերի 16-ի մարտերից զոհված Տարոն Սահակյանը հրե...
11:59   18/11/2021
Զոհված հրետանավոր Տարոն Սիմոնյանն ամուսնացած էր, մանկահասակ որդու հայր։Նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրի բնակիչ էր։ Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը զրույցում պատմեց` Սահակյանի հայրը նույնպես երկար տարիների զինվորական է եղել, իսկ այժմ թոշակի է անցել։ Նրա ավագ եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է և մասնակցել է 44-օրյա պատերազմին։«Երեք եղբայրներ են, Տարոնը միջնեկն է։ Տարոնը սկզ Տեսնել ավելին
Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են զինծառայ...
14:18   17/11/2021
ՀՀ արտգործնախարարը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ լարվածությունը տեղափոխելով ՀՀ տարածք` Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից:ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ներկայացնելու նպատակով հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամո Տեսնել ավելին
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հույժ կարևոր է համ...
21:59   16/11/2021
Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը։ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հանգամանորեն ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի մասին ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։«Նիկոլ Տեսնել ավելին