Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտ...
17:01   04/03/2022
ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա  մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետությ Տեսնել ավելին
ՌԴ ՊՆ․ Կիևը կորցրել է մարզերի վարչակազմները կառավա...
17:00   04/03/2022
Կիևը գրեթե ամբողջությամբ կորցրել է մարզերի վարչակազմները կառավարելու ունակությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Կիևի ռեժիմը գրեթե ամբողջությամբ կորցրել է մարզերի վարչակազմները կառավարելու ունակությունը»,- ասել է նա։Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինայի քաղաքներում և բնակավայրերում քաղաքացիական-իրավական վարչակազմները զրկված են խաղաղ բնակչության հարցերով զբաղվելու իրավունքից, ինչ Տեսնել ավելին
ԱԺ–ում երկուստեք անթույլատրելի բառապաշար է. ՄԻՊ–ը`...
14:17   03/03/2022
Քրիստինե Գրիգորյանը լարվում է ոչ թե ԱԺ–ում հնչող բառերից, այլ երևույթից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անթույլատրելի է համարում ԱԺ–ում պատգամավորների և կառավարության անդամների բառապաշարը։ Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես կորակի, օրինակ, մարտի 2-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ գրանցված միջադեպը։Երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր տվել` օգտագործելո Տեսնել ավելին
Մեծ Բրիտանիան ՌԴ ՊՆ–ին խնդրում է օգնել իր քաղաքացի...
14:16   03/03/2022
Կայացել է մարդասիրական արձագանքման գծով միջգերատեսչական համակարգող շտաբի նիստը։Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները դիմել ՌԴ պաշտպանության նախարարությանը` խնդրելով տարհանել իր 10 քաղաքացիներին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։«Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները խնդրել են իրենց 7 քաղաքացիներին տարհանել Կիևից, 3-ին` Մարիուպոլից. նրանք չեն կարողանում լքել արգելափակված բնակավայրերը», Տեսնել ավելին
Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել...
14:15   03/03/2022
Հայտնի է զոհի անուն, ազգանունը, նա ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացի է, Խերսոն քաղաքի բնակիչ։Ուկրաինայում ազգությամբ հայ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղեկությունը հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հավելելով, որ լուրն առայժմ պաշտոնապես հաստատված չէ ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմից։«Տեղեկությունը մեզ փոխանցել է Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը»,– ասաց մեր զրուցակիցը։ Գրասենյակի տեղեկություններով՝ զոհվածը Վահիկ Սողոմոնյանն է, նա Ուկրաինայի քաղաքացի է։ Զոհվել Տեսնել ավելին
Google-ն արգելափակել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի նյու...
15:24   02/03/2022
Ռուսական մեդիախումբը մեկնաբանել է Google Discover-ի և Google News-ի գործողությունները։Google Discover և Google News ծառայությունները սահմանափակել են «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության բոլոր հրապարակումները: Մեդիախումբը դա գրաքննություն է համարում։«Google Discover–ը և Google News-ը սահմանափակել են գործակալության բոլոր ռեսուրսների նյութերի ցուցադրությունները։ Մենք կարծում ենք, որ Google–ի` նորությունների տարածման հիմնական ալիքներում մեր նյութերի արհեստական արգելափակումը թաքնվա Տեսնել ավելին
Ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կ...
15:23   02/03/2022
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ օրվա երկրորդ կեսին ՌԴ պատվիրակությունը տեղում կլինի և կսպասի ուկրաինացի բանակցողներին։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա այսօր երեկոյան։Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը չորեքշաբթի երեկոյան սպասելու է Ուկրաինայի ներկայացուցիչներին բանակցությունների Տեսնել ավելին
ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ռուսական յոթ բանկեր...
15:21   02/03/2022
Եվրոպական միությունը որոշում է կայացրել անջատել SWIFT–ից ռուսական 7 բանկերի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն և ներկայացնում այդ բանկերին։ Դրանք են ՎՏԲ-ն, «Ռոսիա», «Օտկրիտիեն», ինչպես նաև «Նովիկոմբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» և «ՎԵԲ.ՌՖ»–ն։ Տեղեկությունը հայտնվել է Եվրոպական միության պաշտոնական կայքում։Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 12–ից։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել SWIFT համակարգից մի շարք ռուսական բա Տեսնել ավելին
Պետք է լուծվի բանակցության ճանապարհով. Կալյուրանդը...
13:21   24/02/2022
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում գտնվողների վերադարձի հարցը։ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Եղոյանը, որը նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է։«Քննարկել ենք Հայաստանում բարեփոխումների և տարա Տեսնել ավելին
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառը ՆԱՏՕ–ի սադ...
13:19   24/02/2022
Իրանի ԱԳՆ–ն կարծում է, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել քաղաքական և ժողովրդավարական ճանապարհով։Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը պայմանավորված է ՆԱՏՕ–ի սադրանքներով և կոչ արել կենտրոնանալ խնդրի քաղաքական և ժողովրդավարական լուծման վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Ուկրաինական ճգնաժամի պատճառը ՆԱՏՕ–ի սադրանքներն են։ Մենք չենք կարծում, որ պատերազմը լուծում է։ Անհրաժեշտ է հրադադարի ռեժիմ սահմանել և քաղաքական ու ժողովրդավարական լուծում գտնել», Տեսնել ավելին
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է ...
13:18   24/02/2022
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրի տեքստում:Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 20 Տեսնել ավելին
Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա. ՀՀ դպրոց...
12:40   23/02/2022
ԿԳՄՍ նախարարությունը դեռ քննարկում է որոշ դպրոցներում վրացերեն լեզուն ուսուցանելու հարցը, բայց ադրբեջաներեն և թուրքերեն ուսուցանելու մասին դեռ վաղ է խոսել։Այս պահին ՀՀ դպրոցներում ադրբեջաներեն, թուրքերեն սովորեցնելու ծրագիր չկա։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց կրթության, գիտության , մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։«Հայաստանի ռազմավարության սկզբունքն է տարածաշրջանային լեզուներն ուսումնասիրելը, ծանոթ լինելը հենց դպրոցներից։ Բայց մենք չենք պատրաստվում հենց այսօր դպրոցնե Տեսնել ավելին
Ռուսաստանը թույլ է տվել Թուրքիային Հարավային Կովկա...
12:31   23/02/2022
Դեմոկրատական կուսակցության առաջնորդը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հռչակագիրը համարում է նախկինում գործած սխալների ուղղում։Ռուսաստանն ուղղել է սխալը, որով թույլ էր տվել Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։Քաղաքական գործիչն այդպես մեկնաբանեց Դաշնակցային փոխգործակցության մասին` Մոսկվայի և Բաքվի ստորագրած հռչակագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 22-ին Տեսնել ավելին
Սա Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նոր ...
15:14   22/02/2022
Հռչակագրում, որը կստորագրվի այսօր, ավելի քան 40 կետ կա։Այսօր Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրվի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։Պուտինը բնութագրել է դա որպես Բաքվի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ։«Այսօր դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր կստորագրենք, դա հարաբերությունների զարգացման նոր փուլ է», - ասել է Պուտինը:Իլհամ Ալին իր հ Տեսնել ավելին
Եվրախորհրդարանը չի ճանաչել արցախյան 44-օրյա պատերա...
15:14   22/02/2022
Խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո` բանակցությունների միջոցով։Եվրախորհրդարանը չի ճանաչել արցախյան 44-օրյա պատերազմի ելքը։ Այսօր Երևանում անցկացվող Եվրանեսթի ԽՎ բյուրոյի նիստում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։«Թույլ տվեք շատ հստակ ասել, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել պատերազմի ելքը։ Մենք շատ հստակ ասել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ։ Եթե մենք այստեղ Տեսնել ավելին