Ընդունվել է որոշում պահեստազորայինների հերթական հավաքի մասին
Հայտարարվել է սեպտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների հերթական հավաքի մասին։ Համապատասխան որոշումն օգոստոսի 24-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։ Որոշվել են հավաքի անցկացման նպատակները, կազմը, ընդհանուր թվաքանակը եւ մասնագիտությունները։…
Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։ Ինչպես NEWS.am-ն է տեղեկանում ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության…
Նավթն էժանանում է
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան, մեկ օր առաջ մոտ 4 տոկոսով թանկանալուց հետո, իջնում են, ինչը պայմանավորված է ՕՊԵԿ+-ի երկրների կողմից արդյունահանումը նվազեցնելու, ինչպես նաեւ ԱՄՆ-ում մեկշաբաթյա պաշարների վերաբերյալ վիճակագրության…
ԱԺ աշխատակազմը, Վանեցյանի հեռանալուց հետո, փորձել է իրենով անել հարմարավետ աշխատասենյակը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո Ազգային ժողովում շատերն են աչք ունեցել խմբակցության ղեկավարի աշխատասենյակի վրա։ Վանեցյանն իր միջոցներով եւ իր սովորույթի համաձայն՝…
Պաշտոնյաները չեն կարող նվեր ընդունել. նոր նախագիծ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս կառավարությունը…
Ինչո՞ւ Փաշինյանը չշնորհավորեց կաթողիկոսին
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ կապը պատերազմից հետո անդառնալիորեն խզվել է։ Փաշինյանը պետական ինստիտուտների արժեւորումը, դրանց դերակատարումը, փաստորեն, դիտարկում է սեփական, նեղ անձնական պրիզմայով։…
Ուշագրավ զարգացումներ Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար…
Անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները չեն հայտնաբերվել, որոնումները դադարեցվել են. ԱԻՆ խոսնակ
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որտեղ օգոստոսի 14–ին խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, դադարեցվել են անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արտակարգ…
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմը պետք է վերադարձնել Ուկրաինային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիեւում «Ղրիմի պլատֆորմի» առցանց գագաթաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ասել է, որ Ղրիմի թերակղզին անհրաժեշտ է վերադարձնել Ուկրաինային, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Միջազգային իրավունքը թելադրում…