• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱԱԾ-ն Արմեն Սարգսյանի քաղաքացիության վարույթով քննչական գործողություններ է իրականացում. ԶԼՄ

ByEditor

Oct 31, 2022

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի` օտարերկրյա քաղաքացիություն ունենալու գործով քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

«Թիվ 61202621 քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Տվյալ քրեական վարույթի վերաբերյալ այլ տեղեկություններ ԱԱԾ–ից հրաժարվել են տրամադրել` պատճառաբանելով, որ այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։

Հունվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ԱԱԾ–ն ստուգելու է` արդյոք Արմեն Սարգսյանը հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու պահին ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիություն։

Նախկին նախագահ Արմեն Սարգսյանը 2022–ի հունվարի 23-ին հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։

Հաջորդ օրը Hetq.am–ում հայտնվեց մի տեղեկություն, որ Սարգսյանը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Հանրապետության քաղաքացիություն, և նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Մանրամասները՝ կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *