• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչու չի գերեվարվել Ջերմուկ մտած թշնամին. ԳՇ պետը պատասխանել է

ByEditor

Oct 31, 2022

Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ՀՀ տարածք մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասացՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

«Հակառակորդի ստորաբաժանումները, կորուստներ տալով, հետ են գնացել։ Հակառակորդին գերեվարելու համար պետք էր նրան ընդհուպ մոտենալ, և մեր զինվորների կյանքին վտանգ չպատճառելով` մենք դրան չենք գնացել։ Ներկա դրությամբ Ջերմուկում ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը»,–ասաց Ասրյանը։

Նրա խոսքով` հակառակորդի ուժերը Ջերմուկի կենտրոնից այժմ 5.5-6 կիլոմետր հեռավորության վրա են։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *