• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում 15 մարդ է թունավորվել. քաղաքացիներն ասել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա»–ում

Byadmin

Nov 5, 2021

Տուժածներից 2-ը 10 և 13 տարեկան երեխաներ են։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգի հիման վրա վերահսկողական միջոցառումներ է իրականացնում սննդի ցանցի օբյեկտներում:

Երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։

Տուժածներից 2-ը 10 և 13 տարեկան երեխաներ են։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետերում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Խանջյան փողոցում:

Հիվանդների վիճակը միջին ծանրության է։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգի հիման վրա վերահսկողական միջոցառումներ է իրականացնում նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում:

Վերահսկողության ընթացքի և արդյունքների մասին տեսչությունը խոստանում է լրացուցիչ տեղեկություն հայտնել։

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *