• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ

Byadmin

Nov 2, 2021

ՀՀ նախագահը Գլազգո է ժամանել նոյեմբերի 1-ին, նրան այնտեղ դիմավորել են Բորիս Ջոնսոնն ու Անտոնիո Գուտերեշը։

Գլազգոյում կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, ելույթ կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀՀ նախագահը զրուցել է նաև Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդի, Քաթարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգիպտոսի, Սերբիայի, Կիպրոսի, Արգենտինայի, Չեռնոգորիայի, Ղրղզստանի նախագահների, ինչպես նաև Հնդկաստանի, Իտալիայի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Լյուքսենբուրգի, Շվեդիայի վարչապետների ու Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգո է ժամանել նոյեմբերի 1-ին, նրան դիմավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նշենք, որ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի նպատակն է մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:

Related Post

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *