Ձեզանից է մեծապես կախված մեր պետականության ապագան. ՀՀ նախագահը՝ «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Տարվա լավագույնները» մրցույթի 12 անվանակարգերում հաղթող ճանաչված ուսուցիչներին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախագահին է ներկայացրել մրցույթի ու մրցութային անվանակարգերի վերաբերյալ մանրամասներ:

65282_b.jpg (1.51 MB)

Հանրապետության նախագահը ողջունել և շնորհավորել է հաղթող ճանաչված մանկավարժներին: Իր խոսքում նախագահը կարևորել է նման նախաձեռնությունների իրականացումը, որը վկայում է պետական իշխանության կողմից կրթության և այս ոլորտի աշխատողների նկատմամբ ցուցաբերվող առաջնահերթ վերաբերմունքի մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ուսուցիչներին տարիների նվիրական աշխատանքի համար և շեշտել, որ անգնահատելի է մանկավարժի դերակատարությունը գիտակից, պատասխանատու և ազատ հասարակության կերտման գործում:

«Ձեզանից և ձեր աշխատանքից է մեծապես կախված մեր պետականության ապագան, որովհետև ուսուցիչը միայն մեխանիկական գիտելիք փոխանցող չէ, այլ պատանի սերնդի մոտ կարևորագույն արժեհամակարգեր ստեղծող»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

65285_b.jpg (1.64 MB)
65296_b.jpg (1.38 MB)
65294_b.jpg (1.43 MB)

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է վերջին տարիներին կրթության և գիտության ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնահերթություններին, ապա պատասխանել ներկաներին հուզող հարցերին:

65297_b.jpg (2.16 MB)

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուսուցչի օրվան ընդառաջ՝ շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *