• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կորպորատիվ պարտատոմսերով սեպտեմբերին կնքվել է 368 գործարք

ByEditor

Oct 5, 2022

Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 22.6 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առեւտրի ընդհանուր ծավալը սեպտեմբերին կազմել է ավելի քան 8.9 մլրդ դրամ: Առեւտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 79 գործարք։

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի եւ թե՛ առեւտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի սեպտեմբեր ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 430.8 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 7.8 մլրդ դրամ` 2021 թ․-ի սեպտեմբերի համեմատ գրանցելով 50% աճ։

Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 368 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 108։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 7.1 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ.-ի սեպտեմբերի համապատասխան ցուցանիշը մոտ 113%-ով։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 100.2 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է ավելի քան 65.5%-ով՝ հասնելով 263 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 396 գործարք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *