• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բայդենը երկրորդ անգամ կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

ByEditor

Oct 5, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է երկրորդ անգամ առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաալիքը։

«Սեպտեմբերին քարոզիչ Ալ Շարփթոնի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ կրկին պատրաստվում է գնալ այդ քայլին», – նշում է հեռուստաալիքը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնակատարը չէր հայտարարել երկրորդ ժամկետով վերընտրվելու իր մտադրության մասին։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Biden for President շարժման գրանցման դիմում է ներկայացվել։ Որպես թեկնածուներ առաջադրվել են Ջո Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *