• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Քիմ Քարդաշյանը տուգանվել է $1,26 միլիոնով կրիպտոարժույթի գովազդի համար

ByEditor

Oct 5, 2022

ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC) Քիմ Քարդաշյանին տուգանել է $1,26 միլիոնով՝ սոցիալական ցանցում կրիպտոարժույթ գովազդելու համար, քանի որ նա չի նշել՝ դրա դիմաց վարձատրվել է։

RB.ru-ի փոխանցմամբ՝ SEC-ի հաղորդագրությունում նշվում է, որ Քարդաշյանը գովազդել է EthereumMax տոկենը՝ չնշելով, որ գրառում կատարելու համար ստացել է $250 հազարի պարգեւատրում։

Քարդաշյանը պատմել էր EthereumMax-ի մասին անցած տարի Instagram-ի իր էջում։ «Սա ֆինանսական խորհուրդ չէ, ես պարզապես կիսվում եմ նրանով, ինչ ընկերներս պատմել են ինձ EthereumMax տոկենների մասին»,- գրել էր նա՝ ավելացնելով համապատասխան հղումը, որտեղից կարելի էր ձեռք բերել նշված ակտիվները:

Քարդաշյանը պարտավորվել է համագործակցել քննության հետ եւ երեք տարի չգովազդել կրիպտոարժույթներ։

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին Քիմ Քարդաշյանին, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին եւ բասկետբոլիստ Փոլ Փիրսին դատի էին տվել EthereumMax կրիպտոարժույթով խարդախության համար։

Նրանք մեղադրվում էին «EthereumMax-ի մասին ներդրողներին ուղղված կեղծ կամ ապակողմնորոշող հայտարարություններ անելու համար՝ սոցիալական ցանցերում գովազդի եւ այլ արշավների միջոցով»:

Հայցվորները պնդում էին, որ EthereumMax-ը սպեկուլյատիվ թվային տոկեն է, որը ստեղծվել է անհայտ մշակողների կողմից: Հայցում նշվում էր, որ EthereumMax-ը ոչ մի կապ չունի երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի՝ Ethereum-ի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *