• Wed. Apr 24th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ֆրանսիան կողմ է, որ հայ–ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայվեն. դեսպան

ByEditor

Sep 30, 2022

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն թվիթերի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների՝ սեպտեմբերի 13-ին և 14-ին ադրբեջանական հարձակումներից տուժած շրջաններ այցին։

 

«Շատ օգտակար այցելություն էր սեպտեմբերի 13-ի և 14-ի հարձակումներից տուժած շրջաններ։ Բազմաթիվ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել։ Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ»,- գրել է դեսպանն ու Վարդենիսում արված լուսանկար հրապարակել։

 

Պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է, դեսպանը նշել է. «Մենք աջակցում ենք այդ գաղափարին, աշխատում ենք այդ ուղղությամբ, բանակցում ենք այլ երկրների հետ»:

 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այցելել էին Գեղարքունիքի մարզ։ Նրանց թվում էին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

 

 

Լուսանկարն՝ «Արմենպրես»-ի․ |

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *