ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին Իրանին հարվածներ հասցնել:
Հնարավոր հարձակումը կարող է իրականացվել հունիսի 21-22-ին, սակայն չի բացառվում նաև, որ ծրագրերը փոխվեն:
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Իրան-Իսրայել հակամարտությանը ԱՄՆ-ի միջամտության հարցում վերջին օրերին կտրուկ փոխվել է, պատճառը հանրապետական դաշնակիցների ճնշումն է: Աղբյուրների համաձայն՝ սենատոր Լինդսի Գրեհեմը ակտիվորեն կոչ է արել Թրամփին քննարկել Թեհրանի դեմ ռազմական գործողությունները:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը հաստատել է Իրանին հարվածելու ծրագիրը, բայց իրականացման հրաման դեռ չի տվել՝ հույս ունենալով, որ Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: