Հայաստանի էլեկտրացանցի ազգայնացման մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրաման մեջ։
Փաշինյանը շեշտել է, որ Կարապետյանի խոսքերից պարզ է դառնում, որ վերջինս ՀԷՑ-ը «իրենցը» չի համարել և «թքած ունի» ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցի, դրա սպառողների ու աշխատակիցների վրա։ Վարչապետը նշել է, որ ՀԷՑ-ի սեփականատերը ժողովուրդն է, քանի որ բոլորը կամ սպառող են, կամ աշխատակից։
«Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի։ Այդ գործընթացը տեղի կունենա արագ։ Իմ հանձնարարականն է՝ բոլոր աշխատակիցները պետք է բարեխղճորեն շարունակեն աշխատանքը։ Ազգայնացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայտարարել էր․ «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ։ Ժողովուրդը, միևնույն է, իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»: