• 06.03.2021 02:21

«Խայտառակ» իրավիճակ սահմանապահ գյուղում. Սպասում են, որ վարչապետը միջամտի

отadmin

Сен 2, 2020

«Խայտառակ» իրավիճակ սահմանապահ գյուղում. Սպասում են, որ վարչապետը միջամտի Տավուշի մարզի Շամշադինի տարածաշրջանի Չորաթան գյուղի բնակիչները հայտնվել են փակուղու առաջ: Հողին ու հայրենիքին նվիրված չորաթանցիները չգիտեն, թե ինչպես իրացնեն իրենց ապրուստի միակ միջոց հանդիսացող` թզի բերքը: Kommersant.am-ի հետ զրույցում Չորաթանի բնակիչ Ժորա Ուդումյանը նշում է, որ օրական 700-800 կգ թուզ են հավաքում, սակայն իրացնելու տեղ չկա: «Խայտառակ վիճակ է ու թուզն էլ փչացող ապրանք: Ամբողջ տարին տառապել ենք: Գյուղը չենք լքում, անգամ կրակոցների տակ հող ենք մշակում ու հիմա չգիտենք ոնց ապրենք:

Հիմա էլ ուզում են 50 հեկտար թզի այգիներ հիմնվի: Հարց է առաջանում, որ 700 կգ-ն չի իրացվում, ապա 50 հեկտարի բերքը ո՞վ է իրացնելու»,-նշեց Ժորա Ուդումյանը: Մեր զրուցակիցը փաստեց, որ սահմանապահ գյուղի բնակիչները այս տարի իրենց հույսը դրել են միայն խաղողի և թզի բերքից ստացած եկամուտի վրա: «Մենք անելանելի վիճակում ենք ու պետությունից քայլ ենք ակնկալում: Օգնեք, որ պահածոների գործարանները գոնե իրացնեն մեր բերքը: Պարոն Փաշինյան մենք հավատում ենք, որ մեր տառապանքը ջուրը չի ընկնի: Թույլ մի տվեք, որ ծանր պայմանների պատճառով գնանք արտագնա աշխատանքի ու մեր հողերը անտեր մնան»,-նշեց Ժորա Ուդումյանը:

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 1 448 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *