Հայաստանն արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին

Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականի առաջին ընկերական խաղում հյուրընկալվելիս պարտվեց Կոսովոյի ընտրանուն (2:5)։

Հանդիպման մեկնարկում Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կոսովոցիների դարպասապահ Ամիր Սաիպին, մեկ գոլ էլ տուգանայինից կատարած փայլուն հարվածող հեղինակեց Էդուարդ Սպերցյանը, որը նրա համար 7-րդ էր ազգային հավաքականի կազմում։

Տանտերերը պատասխանեցին հինգ գոլով, որոնց հեղինակներն էին՝ Մերգիմ Վոյվոդան, Լումբարդ Դելովան, Լինդեր Էմերլահուն և Ալբիոն Ռահմանին, որը դարձավ դուբլի հեղինակ։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն արդեն երկրորդ խաղն անընդմեջ բաց է թողնում առնվազն հինգ գոլ։

Մեր ընտրանին հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մայիսի 9-ին՝ Չեռնոգորիայի դեմ։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *