Արարատ Միրզոյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին, hայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ 

«Հաջորդ ուղղությունը՝ Տիրանա. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում նախարար Միրզոյանը մեկնել է Ալբանիա, որտեղ կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի հերթական՝ 6-րդ, գագաթնաժողովը», — ֆեյսբուքի իր էջում գրել է Բադալյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Ալբանիա է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *