Կիև են ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ավելի ուշ նրանց է միացել նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Կիևի Անկախության հրապարակում նրան դիմավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կիև։ Մեզ կարևոր օր է սպասվում»,- X-ի գրառման մեջ ասել է Կիև ժամանած Լեհաստանի վարչապետը։
Եվրոպացի առաջնորդները Կիև են ժամանել Լեհաստանից՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումից հետո։
Առաջնորդներն օգտագործում են այցը՝ կոչ անելու Ռուսաստանին «համաձայնվել 30-օրյա լիարժեք և անվերապահ հրադադարի» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին։
Այսօր Ռուսաստանի կողմից հայտարարված եռօրյա հրադադարի վերջին օրն է։ Այն պետք է ավարտվի այսօր կեսգիշերին (Մոսկվայի ժամանակով)։
Կիևում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է առաջիկա օրերին զգալի օդային հարվածների վտանգի մասին։
Չնայած ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կողմից ուկրաինական քաղաքների ռմբակոծությունները դադարել են, սակայն առաջնագծում մարտական գործողությունները չեն դադարել։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կոչ են անում Ռուսաստանին համաձայնվել ԱՄՆ-ի՝ 30-օրյա զինադադարի առաջարկին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին նախ անհրաժեշտ է, որ արևմտյան երկրները դադարեցնեն Ուկրաինային զինելը։