Մոսկվայի Կարմիր հրապարակում ընթանում է Հաղթանակի շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթ։ 

Արարողությանը մասնակցում են Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Չինաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Եգիպտոսի, Վիետնամի, Բելառուսի և Ադրբեջանի ստորաբաժանումները։ 

Հայկական զորախումբը ռազմական շքերթին չի մասնակցում։

Շքերթը վարում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շքերթին հետևում է կենտրոնական տրիբունայից՝ 29 օտարերկրյա առաջնորդների հետ միասին: Ներկա է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՌԴ նախագահն իր ելույթում շնորհավորել է բոլորին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Նա նշել է, որ մայիսի 9-ը ռուսների համար ամենակարևոր տոնն է, ապա վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ կհիշի նացիզմի դեմ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների սխրանքը։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *