Հինգշաբթի առավոտյան Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ քվեարկության ևս երկու փուլ են անցկացրել։
Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին մատուռի տանիքի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել, ինչը խոսում է այն մասին, որ պապի ընտրությունը դեռ չէր ավարտվել:
Հռոմի պապ ընտրելու համար անհրաժեշտ է երկու երրորդի մեծամասնություն, այս դեպքում՝ առնվազն 89: Կոնկլավին մասնակցում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 133 կարդինալ։