Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. վարչապետ Փաշինյանը շնորհավորել է կանցլեր Մերցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:

«Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունը մեծ կարևորություն է տալիս: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնա­վար­ման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբե­րու­թյունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխա­դարձ վստահության վրա»,- ասված է ուղերձում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բարձր է գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխա­նությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժո­ղովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկե­րության հետագա խորացմանը:

«Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը»,- գրել է Հայաստանի վարչապետը՝ իր գերմանացի պաշտոնակցին մաղթելով հաջողություններ «պատասխանատու առաքելությունում», իսկ «Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *