Հերթը Ռուսաստանինն է. ԱՄՆ պաշտոնյաները Մոսկվա են մեկնում հրադադարի առաջարկով. Թրամփ (տեսանյութ)

30-օրյա զինադադարի հարցում, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, այժմ դա կախված է Ռուսաստանից։ Eadaily-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք ունենք մարդիկ, ովքեր հենց հիմա գնում են Ռուսաստան։ Հիմա հերթը Ռուսաստանինն է»,- ասել է Թրամփը, ինչպես մեջբերում է UNIAN-ը։

ԱՄՆ-ն ունի Ուկրաինայում հրադադարի պայմանագրի կեսը, հիմա մեզ անհրաժեշտ է, որ Ռուսաստանը համաձայնի դրան, ընդգծել է Թրամփը։

ԱՄՆ-ը համոզել է Ուկրաինային համաձայնել հրադադարի, այժմ մնում է տեսնել՝ կհաջողվի՞ համոզել ռուսներին, իր հերթին ասել է փոխնախագահ.Վենսը։

«Մենք կարծում ենք, որ շատ լավ իրավիճակում ենք, երբ ուկրաինացիները համաձայնել են զինադադարի։ Հիմա տեսնենք՝ կարո՞ղ ենք համոզել ռուսներին համաձայնվել դրան»,- նշել է նա։

Թրամփն ասել է, որ լծակներ ունի ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի վրա։

«Կան բաներ, որոնք մենք կարող էինք անել ֆինանսապես, որոնք շատ վատ են Ռուսաստանի համար»,- ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ «սրա կարիքը չի լինի», և Մոսկվան կհամաձայնի զինադադարի։

Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *