• 06.03.2021 01:07

Թուրքը մնում է թուրք. Արցախյան պատերազմի հերոս Շռամ Վալերիկի որդի Արթուր Վարդանյանը պատրաստ է

отadmin

Июл 25, 2020

 «Պատերազմը անխուսափելի է, մենք այլ ճանապարհ չունենք, մեկ տարբերակ կա` հաղթանակ»,-Kommersant.am-ի հետ զրույցում ասաց 2015-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը,ով բազմիցս հայտարարել է, որ իր բոլոր գործողությունները միտված են հայապահպանության գործին:

Արթուր Վարդանյանը հանդիսանում է նաև «Հայոց Վահան»  կազմակերպության ղեկավարը:

«Իրականում բոլորը պետք է իրանց տեղը զբաղեցնեն, բանակը իր տեղում, կամավորը իր տեղում, մարդիկ` թիկունքում, պետք է կարողանանք հավասարակշռություն ձեռք բերենք, որպեսզի մեկը` մյուսի գործունեությանը չխանգարի»,-անդրադառնալով սահմանային լարվածությանը և այն հանգամանքին, որ բազմաթիվ հայեր պատրաստ են կամավորագրվել, սակայն դեռ նախարարությունը թույլ չի տալիս, ասաց Արթուր Վարդանյանը:

Արթուր Վարդանյանը նկատում է, որ 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները պատերազմի պարագայում պետք է հետ կանչվեն ու առաջնագծում իրենց պայքարը մղեն արդեն փորձ ունեցողները:

 «Ժամկետային զինծառայողները նոր սկսվող պատերազմի ժամանակ պետք է հետ գան, նրանք չպետք է լինեն սահմանագծում, միանշանակ: Մենք ապրել ենք, երեխաներ ունենք, հետք ու սերունդ ենք թողել, իսկ եթե նրանք չլինեն` հայի արգանդը կչորանա»,-ասաց Արթուր Վարդանյանը:

Արթուր Վարդանյանը արցախյան պատերազմի հերոս, հետախույզ-ազատամարտիկ Վալերի Վարդանյանի (Շռամ Վալերիկ) որդին է: Նա հորից ստացած պատգամների կրողն է:

Արթուր Վարդանյանի խոսքով` ադրբեջանական այս օրերի ագրեսիան հրահրված երևույթ է. «Սա այն պահն է, որ ապացուցում է` թուրքը մնում է թուրք: Մի խնդիր կա, որ մենք միասնական չենք և օր առաջ պետք է միասնականություն ձեռք բերենք և՛ դիվանագիտորեն, և՛ քաղաքական դաշտում, որպեսզի կարողանանք համապատասխան պատասխան տալ: Մեր թշնամիները շատանում են` Թուրքիան միացել է Ադրբեջանին, որոշ երկրներ արդեն օժանդակություն են ցուցաբերում, տվյալ պարագայում մեզ համար դժվար կլինի:

Պետք է կոնկրետ իմանանք թե ինչ ենք ուզում: Պետք է գտնենք մի գիծ արտաքին քաղաքական դաշտում ու այդ գծի հիման վրա շարժվենք առաջ, պետք է ունենանք ազգային շահ ու պաշտպանենք այն բոլորս ցանկացած երկրում, հակառակ դեպքում դժվար օրեր կտեսնենք»,-նշեց նա:

Արթուր Վարդանյանը խոսեց նաև հոր մասին և հիշեց նրա պատգամը, որը պահպանում և փոխանցում է մարդկանց.

«Հորս պատգամն է` գործը կիսատ չթողնել, ատամներով պաշտպանել հայրենիքն ու ազգը:

Վերջին անգամ ես եմ հորս ճանապարհ դրել և ես եմ վերջինը նրան տեսել կենդանի, նրա խոսքերն էին. «պինդ եղեք, ոչ մի անգամ չնահանջես, տնեցիքին լավ նայի ու հանկարծ չմտածես, ինչ տեսնում ես ձերն ա` ատամներով պահեք»:

Հ.Գ Արթուր Վարդանյանը դիմել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի ըստ իրավիճակի, անհրաժեշտության դեպքում առաջին իսկ կոչով մեկնի առաջնագիծ:

Զրուցեց` Լուսին Ղազարյանը

Поделиться ссылкой:

Facebook Comments
(Visited 4 006 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *