• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքական պատվիրակությունը կայցելի Վաշինգտոն՝ F-16 կործանիչների գնումը քննարկելու համար

ByEditor

Aug 9, 2022

Թուրքական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն՝ F-16 կործանիչների գնման հարցը քննարկելու համար, հայտնում է Sabah-ը։

Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնյաների հրավերով պատվիրակությունը Վաշինգտոն կժամանի հաջորդ երկուշաբթի։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Անկարան շարունակում է կտրականապես դեմ մնալ վաճառքի պայմաններին, որոնց ձգտում են հասնել Կոնգրեսի որոշ անդամներ։ «Մենք չենք կարող ընդունել այդ պայմանները։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Սենատը մերժի դրանք»,- ասել է Աքարը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Անկարային կործանիչների վաճառքն արգելող օրենքը, եթե վարչակազմը չհաստատի, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այն նաեւ ձեռնարկված կոնկրետ քայլերի նկարագրություն է ներառում, որոնք երաշխավորում են, որ դրանք չեն օգտագործվելու Հունաստանի վրայով «չարտոնված թռիչքների համար»:

Թուրքիան ցանկանում է 40 Lockheed Martin F-16 կործանիչ եւ արդիականացման համար կոմպլեկտներ գնել։
Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը խոստացել էր աջակցել Թուրքիային կործանիչների վաճառքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *