• Sat. Apr 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց

ByEditor

Aug 9, 2022

Օգոստոսի 8-ին կրակոց է հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում  և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 11:00–ի սահմաններում Վարդենիս քաղաքի «Դրուժբա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ոստիկանությունը պարզել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Էդվարդ Մանուկյանը և 62-ամյա Հովիկ Մուրադյանը նշված վայրում վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Մխիթար Ղազարյանի հետ, որի ընթացքում էլ Է. Մանուկյանը իր մոտ ապօրինի պահած ատրճանակից կրակոցներ է արձակել:

Ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերել են Է. Մանուկյանին, որը տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ էլ ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Է. Մանուկյանը՝ ատրճանակով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից Հ. Մուրադյանը աշխատում է  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության Վարդենիսի տեղամասի պետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *