• Fri. Apr 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բժշկական համալսարանը մոտ 1,4 մլրդ դրամով ձեռք է բերել Երիտասարդական հիմնադրամի շենքը

ByEditor

Aug 9, 2022

Երևանի պետական բժշկական համալսարանը նախօրեին՝ օգոստոսի 8-ին, անցկացված աճուրդի արդյունքում ձեռք է բերել Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը։

«Աճուրդի միակ մասնակիցը եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանը, հետեւաբար՝ շենքը ձեռք է բերվել մեկնարկային արժեքով՝ 1.390.598.500 ՀՀ դրամով։ Եթե համալսարանը տասնօրյա ժամկետում, վճարումը չարվի, ապա աճուրդը կհամարվի չեղարկված»,- նշեց Ասատրյանը։

ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքն օգտագործվելու է համալսարանի ուսումնական գործառույթներն ընդլայնելու նպատակով։

Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն Երիտասարդական հիմնադրամի շենքն աճուրդի էր հանել մոտ մեկ ամիս առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *